Բլինքենի և Լավրովի զրույցը պետք է լիցքաթափի իրադրությունը

393

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև խոսակցությունն այս պայմաններում կառուցողական չի լինի, սակայն չեն բացառում ապագայում նման խոսակցության հավանականությունը՝ այն դեպքում, եթե դա կարող է մեղմացնել բռնություններն Ուկրաինայում, երեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Պետքարտուղարն իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ չի խոսել փետրվարից,- ասել է նա։- ՌԴ-ն ոչ մի հիմք չի տվել ենթադրելու, որ նման մակարդակի խոսակցությունը Բլինքենի և Լավրովի միջև կարող է կառուցողական լինել այս պայմաններում։ Եթե անհրաժեշտ պայմաններն ստեղծվեն, եթե մենք տեսնենք, որ այդ խոսակցությունը կնպաստի բռնությունների նվազմանը կամ ուկրաինացի ժողովրդի մարդասիրական դրության բարելավմանը, ապա նրանք կարող են զրուցել ապագայում»,- նշել է Փրայսը։

Փոխանցում է  tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆախագահը հրաժարվել է մասնակցել գագաթնաժողովին
Հաջորդ հոդվածըԼեւանդովսկին ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»