‘Պետքարտուղարությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ընդունել Օլանդի հրավերը ‘

1103

ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում ընդունել Փարիզում հանդիպման վերաբերյալ առաջարկը: «Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն մոտ ժամանակներս Փարիզում հանդիպելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկը: Շվեյցարիայի նախագահ Բուրկհալտերի` բանակցություններ ավելի առարկայական դարձնելու կոչը ևս խաղաղարար գործընթացն առաջ մղելու հնարավորություն է տալիս կողմերին»,- ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրենտ Հարթլիի խոսքերը մեջ է բերում Turan-ը:

Նրա կարծիքով, երկու կողմերի միջև ժողովրդական դիվանագիտության ուղղությամբ ջանքերը նույնպես կարող են  նպաստել կարգավորմանը`երկու երկրների քաղաքացիներին օգնելով պատրաստվել խաղաղության:

 

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Տավուշի մարզում ադրբեջանցիները դիվերսիոն գործողություն են իրականացրել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել ընդդեմ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակման’