‘Պերուի ոստիկանապետը հրաժարական է ներկայացրել՝ երկրում հանցավորության աննախադեպ աճի պատճառով’

1025

Մարտի 7-ին Պերուի ոստիկանապետը  հրաժարական է տվել՝ իր որոշումը բացատրելով երկրում հանցավորության անընդհատ աճով, գրում է РИА Новости-ն:

Գեներալ Ռաուլ Սալասարը բացատրել է, որ պաշտոնից հեռանում է Պերուի ոստիկանության ուժերի հասցեին ուղղված քննադատությունից խուսափելու համար: Նրա հրաժարականն ընդունել է ՆԳ նախարար Վիլֆրեդո Պեդրասոն:

Վերջին շաբաթների ընթացքում Պերուում հանցավորության աննախադեպ աճ է գրանցվել: Այդպես օրինակ՝ նախորդ չորեքշաբթի ոստիկանության ծառայողը սպանվել է մեքենայի առևանգումը կանխելու փորձի ժամանակ:

Պերուում տարածված հանցավորության աննախադեպ ալիքը հանգեցրել է Սալասարին պաշտոնից հեռացնելու՝ ընդդիմության պահանջներին, սակայն ոստիկանապետը չի սպասել իր անձի շուրջ որևէ որոշման և ինքնակամ հրաժարական է ներկայացրել:

 

Նախորդ հոդվածը‘«Տղաները Վեգասում» ֆիլմի հեղինակները ծաղրել են Հարի փոթերին’
Հաջորդ հոդվածը‘Լպուտյան, Թոքմաջյան. ՀՀԿ ցուցակի 2-րդ եւ 3-րդ համարները ‘