‘Պիկեն և Ռամոսը վիճել են’

1586

Իսպանիայի հավաքականի պաշտպաններ Ժերար Պիկեի և Սերխիո Ռամոսի միջև կոնֆլիկտ է եղել: Այս մասին հաղորդում է հեղինակավոր AS պարբերականը: 

Ֆուտբոլիստների վեճի պատճառը Կատալոնիայի անկախացման քվեարկության շուրջ ստեղծված իրավիճակն է, ինչի պատճառով նրանց հարաբերությունները վերջնականապես վատթարացել են: 

Նշվում է, որ «Ռեալ»-ի ավագը Պիկեին մեղադրել է Իսպանիայի հավաքականում տրամադրության անկման մեջ: 

Պիկեն և Ռամոսը «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև անմիջական մրցակցության պատճառով մամուլում անընդհատ վիճում են, սակայն հավաքականում, ինչպես նրանք են ընդգծել, իրենք ընկերներ են:

Նախորդ հոդվածը‘«Բավարիա»-ի ղեկավարությունը մտադիր է թիմի ղեկը վստահել Վան Գալին’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիայի» ֆուտբոլիստներն Անչելոտիից գաղտնի են մարզվել’