‘Պիտի ագգովի խնդրենք, որ տրանսպորտն ավելի շատ թանկանա. Մամուլ’

1027

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Աշխատում ենք, որ տրանսպորտի թանկացումը լինի մինիմալ ու ի օգուտ ժողովրդի» հայտարարել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

«ՉԻ»- Փաստորեն՝ տրանսպորտը թանկանալու է «ի օգուտ ժողովրդի»: Մենք էլ կարծում էինք՝ ի վնաս ժողովրդի է թանկանալու, բայց բարեբախտաբար Գագիկ Բեգլարյանը ժամանակին ճշտում մտցրեց այս հարցում: Վերջին հաշվով՝ մասնագետ մարդ է ու ավելի լավ գիտի, թե ինչն է ժողովրդին օգուտ ու ինչը՝ վնաս: Նախ՝ տրանսպորտը կթանկանա, ուղեվարձը կդառնա 150  դրամ, և շատերը ստիպված կլինեն հետիոտն երթևեկել, իսկ քայլելն, ինչպես հայտնի է, օգուտ է: Ահա և ստացվեց, որ տրանսպորտը թանկացավ ի օգուտ ժողովրդի: Բացի այդ էլ՝ տրանսպորտի թանկացումը ֆինանսական տեսանկյունից ձեռնտու է գծատերերի համար, իսկ  գծատերերն, ինչպես հայտնի է, ժողովրդի անբաժանելի մասնիկն են: Չեք հավատում՝ Գալուստ Սահակյանին հարցրեք: Այնպես որ՝ պիտի ազգովի խնդրենք, որ տրանսպորտն ավելի շատ թանկանա: Որպեսզի օգուտն ավելի մեծ լինի:

Նախորդ հոդվածը‘Կրակոցներ ու դանակահարություն Գյումրիում ‘
Հաջորդ հոդվածը‘Արթուր Բաղդասարյանին կփոխհատուցեն. Նման բաներից հետո սովորաբար վճարում են. Մամուլ’