‘Պլատինի. «Ինձ առաջադրված բոլոր մեղադրանքներն անհիմն են եւ չունեն բացատրություն»’

929

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կարծում է, որ իրեն առաջադրված բոլոր մեղադրանքներն անհիմն են: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) չի բավարարել ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստի բողոքարկումը, սակայն նրան 8 տարով ֆուտբոլից հեռացնելու ժամկետը կրճատել է 2 տարով:

«Դա մարդու իրավունքների խախտում է: Ինձ առաջադրված բոլոր մեղադրանքներն անհիմն են եւ չունեն բացատրություն: Դա քաղաքական ու ամոթալի որոշում է: Ես համակարգի զոհ եմ դարձել: Դրա նպատակն ինձ ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններից զրկելն էր: Ես կանեմ բոլոր բողոքարկումները՝ սկսած CAS-ից: Կգնամ մինչեւ վերջ, որպեսզի ապացուցեմ անմեղությունս»,- Պլատինիի խոսքը մեջբերում է Goal.com- ը:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի  թեկնածուների ցուցակում տեղ են գտել՝ Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար Սալման բին Իբրահիմ Ալ-Հալիֆան, ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամիլը եւ հարավաֆրիկացի գործարար Մոսիվա Սեկսվալեն: ՖԻՖԱ-ի նախագահական արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2016 թվականի փետրվարի 26-ին Ցյուրիխում:

Նախորդ հոդվածը‘«Չելսին» ամռանը 165 միլիոն եվրոյով կգնի չորս նորեկների’
Հաջորդ հոդվածը‘ Զինեդին Զիդանը որդուն հրավիրել է «Ռեալի» մարզմանը’