‘Պյոտոր Պոռոշենկոն երդվեց հավատարիմ լինել Ուկրաինային’

1060

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պոռոշենկոն Գերագույն ռադայի հանդիսավոր նիստում երդվեց հավատարիմ լինել Ուկրաինային և ստանձնեց երկրի ղեկավարի պարտականությունները:

Ուկրաինայի հինգերորդ նախագահը, մի ձեռքը՝ Սահմանադրության վրա, մյուսը՝ Աստվածաշնչի, հանդիսավոր կերպով հավատարմության երդում տվեց: «Պարտավորվում եմ ամեն կերպ պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունը և անկախությունը, հոգ տանել Հայրենիքի բարօրության և ուկրաինացի ժողովրդի բարեկեցության համար, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, պահպանել Ուկրաինայի սահմանդրությունը և օրենքները, կատարել պարտականություններս՝ ի շահ բոլոր հայրենակիցներիս, բարձրացնել Ուկրաինայի հեղինակությունն աշխարհում»,- երդվեց Պոռոշենկոն:

Երդմնակալության արարողությանը ներկա էին ավելի քան 50 երկրների պատվիրակություններ: Մասնավորապես՝ ԱՄՆ-ի պատվիրակությունը ղեկավարում է փոխնախագահ Ջո Բայդենը, Ռուսաստանինը՝ Ուկրաինայում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը: Արարողությանը ներկա էին նաև Ուկրաինայի երեք նախկին նախագահները՝ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հունիսի 8-ին Հայաստանի 59 համայնքներում կանցկացվեն ընտրություններ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Քիփլիկ ընդդիմություն` ընդդիմությանը’