‘ՊՆ. Ադրբեջանը թույլ չի տալիս գերեվարված Բաղդասարյանի վերադարձը հայրենիք, որպեսզի ստի մեջ չբռնվի ‘

1140

Ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը, որ գերի ընկած Արսեն Բաղդասարյանը ցանկանում է ադրբեջանական քաղաքացիություն ընդունել, անսպասելի չէ: Այդ մասին հայտարարել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը`մեկնաբանելով Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահ Էլչին Բեհբուդովի հայտարարությունը, որ Ադրբեջանում գերության մեջ ընկած ԼՂՀ ՊԲ նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանն իբր ուզում է Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ:

Հովհաննիսյանը նշել է, որ որևէ այլ բան ադրբեջանցի պաշտոնյաներից պետք չէր սպասել: «Ինչպե՞ս կարող են նրանք թույլ տալ Բաղդասարյանի վերադարձը հայրենիք, երբ իրենք ներկայացրել են նրան որպես դիվերսանտ: Ադրբեջանը թույլ չի տալիս գերեվարված Բաղդասարյանի վերադարձը հայրենիք, որպեսզի ստի մեջ չբռնվի»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը գերության մեջ է հայտնվել անցած տարվա դեկտեմբերի 26-ին: Ադրբեջանի իշխանությունները համառորեն թույլ չեն տալիս ԿԽՄԿ ներկայացուցիչներին հանդիպել նրա հետ: Պաշտոնական պատճառները չեն հայտնվում: Փոխարենը նրան է այցելել Էլչին Բեհբուդովը, ով հայտարարել է, որ Բաղդասարյանը ցանկանում է Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ: 

Նախորդ հոդվածը‘Վաշինգտոնը ցանկանում է կարգավորել համագործակցությունը Հայաստանի պաշտպանական և գաղտնի ծառայությունների հետ ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ-ն չի կատարել ՄԱԿ-ի ՄԻ կոմիտեի 3 առաջնահերթ հանձնարարական, այդ թվում՝ Մարտի 1-ի հարցով ‘