‘Վաշինգտոնը ցանկանում է կարգավորել համագործակցությունը Հայաստանի պաշտպանական և գաղտնի ծառայությունների հետ ‘

1019

ԱՄՆ ցանկանում է ամրապնդել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետական քարտուղարի Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը:

Նրա խոսքով, Վաշինգտոնը ցանկանում է կարգավորել համագործակցությունը Հայաստանի պաշտպանական և գաղտնի ծառայությունների հետ՝ ժամանակակից սպառնալիքներին, մասնավորապես, միջազգային ահաբեկչությանն ավելի արդյունավետ դիմակայելու համար:

«Միացյալ Նահանգները և Հայաստանը կարող են և պետք է զարգացնեն անմիջական երկկողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում, անցկացնելով համատեղ զորավարժություններ և շարունակելով համագործակցոթյունը խաղաղապահ առաքելությունների իրականացման և փորձի փոխանակման ոլորտներում: Մենք մտադիր չենք կանգ առնել գործընկերության ուղղությամբ ձեռք բերված ծավալի վրա և մտադիր ենք այդ ոլորտներում նախաձեռնել նոր նախագծեր»,-հավելել է նա: 

Նախորդ հոդվածը‘Արտակ Խաչատրյանին վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն հիվանդասենյակ’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Ադրբեջանը թույլ չի տալիս գերեվարված Բաղդասարյանի վերադարձը հայրենիք, որպեսզի ստի մեջ չբռնվի ‘