‘ՊՆ. Արտակ Բուդաղյանն արդեն կարողանում է շրջել պալատում’

1676

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը նորմալ է գնահատվում, նա արդեն կարողանում է շրջել պալատում: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, ևս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կալանավորվել են Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը և Սուրիկ Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:

Նախորդ հոդվածը‘ Ջրահեղձվել է 10-ամյա երեխա’
Հաջորդ հոդվածը‘Ինչպե՞ս կարելի է համեմատել ապրիլի 9-ը մարտի 1-ի հետ ‘