‘ՊՆ. ԿԽՄԿ-ը կհանդիպի Ինջիղուլյանին, փոխարենը՝ ՀՀ-ում հաստատված ադրբեջանցի զինվորը ցանկանում է վերադառնալ’

928

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր եւս մեկ անգամ հանդիպել է Երեւանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Դրագանա Ռանկովիչին, տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Տիկին Ռանկովիչը տեղեկացրել է, որ ստացված տեղեկության համաձայն` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է, որ շուտով հայտնի դառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ նրանց հանդիպման ժամկետը: Շնորհակալություն հայտնելով տեղեկատվության համար՝ Տոնոյանն իր հերթին ԿԽՄԿ ներկայացուցիչին հայտնել է, որ ՀՀ -ում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն է հայտնել վերադառնալ Ադրբեջան:

Ֆարաջևը նաև շուտափույտ հանդիպում է խնդրել ՀՀ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հրավիրել է անկողմնակալ կազմակերպություններին, մասնավորապես` ԿԽՄԿ-ին, հանդիպել Ֆարաջևին: Տրամադրված տեղեկությունը ԿԽՄԿ-ի կողմից ի գիտություն է ընդունվել: 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ի հետ ԽՀԱԱԳ համաձայնագիրը կխոչընդոտի՞ ԱՊՀ շրջանակներում գործող Ազատ առեւտրի գոտուն ‘
Հաջորդ հոդվածը‘Գերված հայ զինվորի հարազատները ԱԳՆ շենքի մոտ էին հավաքվել. Ֆոտոշարք’