‘ՊՆ. Կրակոցներ եղել են, բայց համեմատաբար քիչ’

961

Լարվածությունը սահմանին թուլացել է: Այս մասին News.am-ին ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրակոցներ եղել են, բայց համեմատաբար քիչ: Բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ չունի: Եղել են նաեւ անկանոն կրակոցներ, մի մասին պատասխանել ենք, մյուսներին՝ ոչ: Ամեն դեպքում մի բան հստակ է՝ լարվածության թուլացում կա, իսկ հայկական կողմն էլ լիովին վերահսկում է իրավիճակը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին:

Նախորդ հոդվածը‘Ստորագրահավաք. Վարդան Պետրոսյանի կողմնակիցները պահանջում են իրականացնել նոր, անկախ փորձաքննություն’
Հաջորդ հոդվածը‘Երևանում տեղի է ունեցել երթ` «Ոչ պատերազմին» կարգախոսով’