ՊՆ-ն հրապարակել է զոհված 6 զինծառայողի անուն

1009

Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ.

1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան,

պայմանագրային զինծառայողներ՝

1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան,

1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան,

1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան,

1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։

Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնությունը դեռ պարզվում է։

Ռուսական կողմի միջնորդությամբ և մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։

Նոյեմբերի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։ 

ՀՀ ՊՆ

Նախորդ հոդվածը«Ռեալը» կձգտի անվճար ձեռք բերել Մբապեին եւ Պոգբային
Հաջորդ հոդվածըՄի քանի ռուսական ակումբ ցանկանում է ձեռք բերել Մխիթարյանին