‘ՊՆ-ն չի բացառում զինծառայողների ուղղորդման հնարավորությունը’

1178

ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած խախտումների ամփոփագրի 121-րդ կետի և նույն ամփոփագրին կից էլեկտրոնային լրատվամիջոցներում ներկայացված լուսանկարի կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն հայտնում է հետևյալը.

2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության ընթացքում 1988 տեղամասերից ոչ մեկում դիտորդական առաքելությունների և խմբերի կողմից չի արձանագրվել զինծառայողների կողմից ընտրական գործընթացի խախտման որևիցե դեպք:

Չբացառելով զինծառայողների ուղղորդման հնարավորությունը, այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ-ն առաջակում է հայտնել, թե որ ընտրատեղամասում և երբ է արված լուսանկարը` միջադեպի մանրամասները ճշտելու և հնարավոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Նշենք, որ ընտրական շտաբի արձանագրած խախտումների թվում արձանագրվել է սպայի կողմից զինվորի ուղղորդման դեպք՝ քվեարկության ընթացքում: 

Նախորդ հոդվածը‘Վալերի Կարպին. Ցավալի է, որ Էմենիկեն եւ Մովսիսյանը դեռ չեն խաղում’
Հաջորդ հոդվածը‘3 քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու և այլ անձի փոխարեն քվեարկելու համար (տեսանյութ)’