‘Վալերի Կարպին. Ցավալի է, որ Էմենիկեն եւ Մովսիսյանը դեռ չեն խաղում’

770

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատմել է թիմի հարձակվող Էմանուել Էմենիկեի վնասվածքի մասին, որը նա ստացել էր Աֆրիկայի Գավաթի ժամանակ:

«Վշտացած եմ, որ առայժմ չեն խաղում երկու հիմնական հարձակվողները՝ Մովսիսյանն ու Էմենիկեն: Վերջինիս ճիշտ ախտորոշումը պարզ կլինի չորեքշաբթի օրը: Սակայն այժմ արդեն 99 տոկոս հավանականությամբ կարող եմ ասել, որ Ռուսաստանի առաջնության առաջին հանդիպումները Էմենիկեն բաց կթողնի»,- Կարպինի խոսքն է մեջբերում Championat.com-ը:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էմենիկեն մասնակցել է 15 հանդիպման եւ դարձել 5 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Իրանում մահապատժի է ենթարկվել 8 մարդ’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ-ն չի բացառում զինծառայողների ուղղորդման հնարավորությունը’