‘«Պոլիտեխնիկում» որոշել են զբաղվել դասախոսների աշխատավարձերի հարցով’

877

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանի հրամանով ՀՊՃՀ-ում ձևավորվել է պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի կարգավորման հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման վիճակը և մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը առաջարկություն ներկայացնի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձի ֆոնդի ձևավորման և բաշխման վերաբերյալ: Հայտնում է Արմինֆոն:

Նման հանձնաժողով ձևավորելու որոշումը կապված է ՀՊՃՀ-ում նոր ուսումնական տարվանից պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի հաշվարկման նոր մեխանիզմի ներդրման շուրջ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների անհամաձայնության հետ: Հանձնաժողովում ընդգրկված են Արհեստակցական կազմակերպության նախագահը, բուհի երկու պրոռեկտորները, Ծրագրա-մեթոդական վարչության և Ֆինանսատնտեսագիտական վարչության պետերը, Ուսանողական խորհրդի նախագահը, աշխատավարձերի նվազման դեմ ստորագրահավաքի նախաձեռնողները և ՀՊՃՀ այլ աշխատակիցներ:

 

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում ՃՏՊ հետևանքով Իրանի քաղաքացի է տուժել’
Հաջորդ հոդվածը‘Մասիս Մայիլյան. Զորի Բալայանի նամակը հակասում է ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիների կամարտահայտությանը’