‘Պոկվել է «Զվարթնոցի» նախկին «VIP» սրահի տանիքը. մեծ թվով մեքենաներ են վնասվել’

1374

Հունիսի 6-ին, ժամը 16.48-ին, ահազանգ է ստացվել, որ քամին պոկել է Զվարթնոց օդանավակայանի նախկին «VIP» սրահի տանիքը և նետել ավտոմեքենաների վրա, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի 2 հերթապահ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է, որ պոկվել է օդանավակայանի նախկին VIP սրահի տանիքի մի մասը, տուժածներ չկան, մեծ թվով մեքենաներ են վնասվել:

Նախորդ հոդվածը‘Սուրեն Խաչատրյանն ընկճված է եւ վախեցած (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Կոմիտաս» սրճարանի աշխատակիցը պնդում է, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի (տեսանյութ)’