‘Սուրեն Խաչատրյանն ընկճված է եւ վախեցած (տեսանյութ)’

4716

Գորիսի կրակոցներից հետո Սյունիքի` արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը հաճախ է լինում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Քիչ առաջ Yerkir.am-ի թղթակիցը տեսել է, թե ինչպես են այնտեղից միասին դուրս գալիս Սուրեն Խաչատրյանը եւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

Ուշագրավ է, որ Շահգալդյանը մի քանի րոպեով է մտել հյուրանոց, ապա դուրս եկել Սուրեն Խաչատրյանի հետ:

Մեր թղթակիցը փորձել է զրույցել Սուրեն Խաչատրյանի հետ, բայց` ապարդյուն: Արդեն նախկին մարզպետը բավականին ընկճված եւ վախեցած տեսք է ունեցել, բառ անգամ չի արտասանել, անգամ չի ասել, որ հրաժարվում է մեկնաբանություններ տալուց:

Նշենք, որ ականատեսներ կան, որ այսօր «Արմենիա Մարիոթ»-ում Սուրեն Խաչատրյանը հանդիպել է նաեւ Մենուա Հարությունյանի հետ:

Նախորդ հոդվածը‘Տարվա 10 լավագույն գոլը. Sports’
Հաջորդ հոդվածը‘Պոկվել է «Զվարթնոցի» նախկին «VIP» սրահի տանիքը. մեծ թվով մեքենաներ են վնասվել’