‘Պոմպակայանի աշխատակցին տևական ժամանակ է չեն կարողանում գտնել. հնարավոր է՝ ընկել է Արաքս գետը’

906

Հունիսի 26-ին, ժամը 11.10-ին ՌԴ սահմանապահ հերթապահից Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մոտակայքում գտնվող պոմպակայանի աշխատակից  Ջ.Խ.-ին տևական ժամանակ է չեն կարողանում գտնել, հնարավոր է, որ ընկել է Արաքս գետը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հետախուզել են գետի ափամերձ հատվածը. քաղաքացին չի հայտնաբերվել: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:  

 

Նախորդ հոդվածը‘Փողի նոր ալիք. ՀԴՄ կտրոնների վրա պետք է նշվեն նաև վաճառված ապրանքների անվանումները’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսային Կորեան սպառնում է պատերազմ հայտարարել ԱՄՆ-ին ՝ Կիմ Չեն Ինի մասին ֆիլմի պատճառով ‘