‘Փողի նոր ալիք. ՀԴՄ կտրոնների վրա պետք է նշվեն նաև վաճառված ապրանքների անվանումները’

1372

2014 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանի առևտրի խոշոր օբյեկտները, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցում է 500 մլն դրամը, պարտավոր են հաշվիչ-դրամային մեքենաների կտրոնների վրա նշել վաճառված ապրանքների ու ծառայությունների ոչ միայն գումարը, այլ նաև անվանումները: Նման որոշում է ընդունվել կառավարության այսօրվա նիստում:

Երկրորդ փուլում, 2015 թվականի ապրիլի 1-ից, կտրոնների վրա վաճառված ապրանքների ու ծառայությունների անվանումները նշելու պարտավորությունը կտարածվի նաև այն ձեռնարկությունների վրա, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցում է 58 մլն դրամը: Իսկ երրորդ փուլում, որը կմեկնարկի 2016 թվականի հունվարի 1-ից, կընդգրկվեն ՓՄՁ ոլորտի մյուս ձեռնարկությունները:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում չգործող պոչամբարներն էկոլոգիական լուրջ վտանգ են ներկայացնում’
Հաջորդ հոդվածը‘Պոմպակայանի աշխատակցին տևական ժամանակ է չեն կարողանում գտնել. հնարավոր է՝ ընկել է Արաքս գետը’