Պոռոշենկոն վերադարձել է Կիև

336

Երկուշաբթի առավոտյան Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պոռոշենկոյին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևի  օդանավակայանում։

Պոռոշենկոն Կիև է վերադարձել Վարշավայից։ Նրան ուղեկցում էին իր համախոհները և լրագրողներ։

Նախկին նախագահը և «Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդը Ուկրաինայից մեկնել էր դեկտեմբերի 17-ի երեկոյան։ Դրանից քիչ առաջ նույն օրը Հետաքննությունների պետական բյուրոյի աշխատակիցները փորձել էին նրան հանձնել հարցաքննության ներկայանալու վերաբերյալ ծանուցագիրը՝ Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների հետ ածուխի առևտրի վերաբերյալ գործով, սակայն Պոռոշենկոն նրանցից խույս էր տվել ու մեկնել։ Գործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով։

Կիևի Պեչորյան շրջանային դատարանը Պոռոշենկոյի հարցը քննարկում է երկուշաբթի։ Նախկին նախագահի փաստաբանները հայտարարել են, որ նա պատրաստ է անմիջապես ժամանելուց հետո ներկայանալ դատարան։ Պոռոշենկոն հայտարարել է, որ իրեն հետապնդում են քաղաքական նկատառումներով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուսային իրավիճակն աշխարհում
Հաջորդ հոդվածըՀյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է փորձարկել