‘Վաշինգտոնը ԼՂ հակամարտության կողմերի կոչ է արել կրկնապատկել ջանքերը՝ խաղաղության հասնելու ուղղությամբ’

972

ԱՄՆ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ղարաբաղյան հակամարտության երկու կողմերին էլ օգնում է գտնել պրոբլեմի խաղաղ կարգավորումը: Այս մասին Պետդեպում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ արտաքին գերատեսչության մամուլի քարտուղար Ջեյն Պասկին, պատասխանելով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշատական խախտումների վերաբերյալ հարցին:

Նա հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կընդունեն Փարիզում բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի առաջարկը և դա կանեն որքան կարելի է շուտ: Պսակին նաև հույս է հայտնել, որ Սարգսյանն ու Ալիևը կհամաձայնվեն բարձր մակարդակով կառուցվածքային բանակցությունների մեկնարկի վերաբերյալ առաջարկին, որոնք կբերեն պրոբլեմի խաղաղ կարգավորմանը: Վաշինգտոնի անունից նա հակամարտող կողմերին կոչ է արել կրկնապատկել ջանքերը տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ: «Իհարկե, սադրիչ հայտարարություններր ավելի են սրում իրավիճակը տարածաշրջանում և վնաս հասցնում խաղաղ գործընթացին»,-հայտարարել է Պսակին: Լրագրողների նկատողություններին, որ Ադրբեջանի կողմից մշտապես խախտվում է հրադադարի ռեժիմը, Պասակին հայտարարել է, որ ինքն այդ տեղեկության առումով հստակ ապացույցներ չունի, միաժամանակ հավելելով, որ պրոբլեմի խաղաղ կարգավորումը բխում է երկու կողմի շահերից: 

Նախորդ հոդվածը‘Գ. Սահակյանի որդին չի զիջում հորը. Հոսանքը 10 %-ով է թանկացել, պետծառայողների աշխատավարձերն էլ մոտ 100 %-ով բարձրացել է. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկո. Ուկրաինայի պետական լեզուն ուկրաիներենն է’