Պուտինը Ռուսաստանն անվանել է քաղաքակրթության երկիր

193

Ռուսաստանցի առաջին խորհրդարանականներն իրենց պարտքն էին համարում ապրել և աշխատել հանուն հայրենյաց, եռանդագին ու անկեղծորեն պաշտպանում էին մարդկանց շահերը, հոգ էին տանում ժողովրդի բարօրության համար, ջանում էին օգուտ տալ հայրենի երկրին,  Օրենսդիրների խորհրդում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նախագահն ընդգծել է, որ նման հայրենասիրական գաղափարները կարևոր են բոլոր ժամանակներում, առավել ևս Ռուսաստանի՝ քաղաքակրթության երկրի, հսկայական բազմաբևեռ աշխարհի յուրօրինակ ինքնավար կենտրոններից մեկի համար։

«Նրանք, ովքեր կխոչընդոտեն բազմաբևեռ աշխարհին, կպարտվեն»,- հայտարարել էր Պուտինը։

Դիտել գրառումը

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲունդեսլիգայի ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
Հաջորդ հոդվածըԱմերիկյան քաղաքագետների կանխատեսումները ԱՄՆ նախագահական ընտրությունների շուրջ