‘Պուտինը և Փաշինյանը կհանդիպեն Պետերբուրգում’

1172

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (ՊՄՏՀ) առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի, Սլովակիայի վարչապետ Պետեր Պելլեգրինիի, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահը նաև կշարունակի շփումը ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի հետ, որի հետ նա բանակցություններ  կանցկացնի հունիսի 5-ին Մոսկվայում: «Հունիսի 6-ի երեկոյան, ՉԺՀ նախագահին Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատվավոր դոկտորի դիպլոմ հանձնելու արարողությունից հետո, ևս մի ոչ պաշտոնական զրույց կկայանա մեր ղեկավարի և Սի Ձինպինի միջև, դա կլինի դեմ առ դեմ, ոչ պաշտոնական ընթրիք՝ միայն թարգմանիչների մասնակցությամբ»,- ասել է Ուշակովը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Փաշինյան. Վտանգները կառավարվում են եւ արմատախիլ կարվեն. Սիվիլնեթ’
Հաջորդ հոդվածը‘Զանգվածային ցույցեր Պրահայում՝ ընդդեմ իշխանությունների’