‘Պուտինի հետ զրույցում Մերկելը դատապարտել է Մարիուպոլի հրետակոծությունը’

1135

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մարիուպոլի գնդակոծությունն անվանել է «զինադադարի բացահայտ և բացարձակապես չարդարացված խախտում»: Ինտենսիվ հրետակոծությունը, որի արդյունքում զոհվել է 30 մարդ, տեղի է ունեցել շաբաթ օրը:

Կիրակի Մերկելն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ: Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել դադարեցնել բռնությունները Ուկրաինայում:

Ֆրանսիայի նախագահի ներկայացուցչի խոսքով՝ երկուշաբթի Ֆրանսուա Օլանդը մտադիր է քննարկել ստեղծված իրավիճակը նախագահ Պուտինի և կանցլեր Մերկելի հետ:

ԵԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ Մարիուպոլի հրթիռակոծությունը կատարվել է Դոնեցկի մարզում զինված անջատականների դիրքերից: Վերջիններս հերքում են այդ մեղադրանքները: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Իսթվուդի «Դիպուկահարը» սպառնալիքներ է հրահրել մուսուլմանների հասցեին’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը մերժել է ֆինանսական օգնություն հատկացնել Մերձդնեստրին’