‘Պուտինն այս անգամ էլ դեկտեմբերի՞ն չի գալու. Մամուլ’

1208

Հայաստանում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նախապատրաստական աշխատանքները։ Այցի կազմակերպմամբ զբաղվող չինովնիկները «Հժ»–ին հայտնել են, որ Պուտինին ՀՀ-ում սպասում են դեկտեմբերի սկզբին։

Պուտինի՝ ՀՀ կատարելիք բազմաչարչար այցի մասին խոսվում է արդեն մեկ տարի շարունակ։

Այս ընթացքում այցի տարբեր ժամկետներ են նշվել, այդ թվում նաև ՌԴ ներկայացուցիչների կողմից, սակայն այդ մասին պաշտոնական հայտարարություն մինչ օրս չի հնչել։ «Հաշվի առնելով Մաքսային միության և Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շուրջ ընթացող գործընթացները՝ Պուտինի այցի մասին մինչև վերջին պահն էլ պաշտոնական հայտարարություն չի լինի, այն պարզ պատճառով, որ այցն այս անգամ էլ վերջին պահին կարող է չեղյալ հայտարարվել՝ կախված առաջիկա զարգացումներից»,–եզրակացնում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը կվերահսկի ինտերնետ տիրույթը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանի դեսպան.Որևէ կողմ Ասոցացման համաձայնագրից չի հրաժարվել (Մամուլ)’