‘Պուտինն ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ Մերկելի առաջարկությունը’

962

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է  Ուկրաինայի շուրջ «քաղաքական երկխոսություն» սկսելու նպատակով «շփման խումբ ստեղծելու» վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջարկությունը:

Ըստ AFP-ի` այդ մասին նշել են Գերմանիայի կառավարությունում` Գերմանիայի կանցլերի և Ռուսաստանի նախագահի հեռախոսազրույցից հետո: Աղբյուրի համաձայն, Պուտինը համաձայնել է կանցլերի առաջարկությանը՝ քաղաքական երկխոսություն սկսելու նպատակով անհապաղ ստեղծել քննչական և շփման խմբեր, հնարավոր է՝ ԵԱՀԿ հովանու ներքո: ԵԱՀԿ անդամ 57 երկրները, որոնցից մեկը Ռուսաստանն է, Ուկրաինայում առկա իրավիճակը քննարկել են Վիեննայում կայացած ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում: Հաղորդվում է նաև, որ կիրակի կայացած հեռախոսազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլերն անընդունելի է համարել Ռուսաստանի միջամտությունը և  նախագահ Պուտինին կոչ է արել հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: 

Նախորդ հոդվածը‘G7 երկրները հայտարարել են, որ դադարեցնում են Սոչիում «ութնյակի» գագաթնաժողովի նախապատրաստությունը ‘
Հաջորդ հոդվածը‘G7 երկրները հրաժարվում են Ռուսաստանի հետ գագաթնաժողովից’