‘G7 երկրները հայտարարել են, որ դադարեցնում են Սոչիում «ութնյակի» գագաթնաժողովի նախապատրաստությունը ‘

301

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել Սոչիում G7 երկրների (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ) գագաթնաժողովի նախապատրաստումը դադարեցնելու մասին, հաղորդում է Ռուսաստանի «Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Մենք որոշել ենք առայժմ սառեցնել մեր մասնակցությունը հունիսին Սոչիում ծրագրված G8 գագաթնաժողովի նախապատրաստման գործընթացներին, մինչև իրավիճակը վերադառնա այն կետին, երբ G8-ը կարող է ըստ էության քննարկում սկսել», — ասվում է G7  անունից Սպիտակ տան տարածած հայտարարությունում: G7 երկրները նաև հայտարարել են, որ պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և մտադիր են երկրին սատարել ԱՄՀ հետ շփումներում` վարկավորման նոր ծրագիր կազմելու նպատակով: «ԱՄՀ աջակցությունը չափազանց կարևոր կլինի Համաշխարհային բանկի, այլ միջազգային ֆինանսական ինստիտուտների, ԵՄ և երկկողմ աղբյուրների կողմից լրացուցիչ օգնությունն ապաշրջափակելու համար», — նշել են «յոթնյակի» երկրները` պարտավորվելով շարունակել Ուկրաինային երկկողմ և բազմակողմանի օգնության փաթեթի ստեղծման աշխատանքը:

 

Նախորդ հոդվածը‘Երիտասարդները ձեռ են առնում ոստիկանությանը’
Հաջորդ հոդվածը‘Պուտինն ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ Մերկելի առաջարկությունը’