‘G7 երկրները հրաժարվում են Ռուսաստանի հետ գագաթնաժողովից’

1279

Աշխարհի յոթ առաջատար երկրներ համատեղ հայտարարությամբ դատապարտել են Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի տարածք և չեղյալ են հայտարարել  հունիսին Սոչիում կայանալիք «Մեծ ությակի» գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: 

«Մենք՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ղեկավարներս, ինչպես նաև Եվրախորհրդի նախագահ ը և Եվրոպական Հանձնաժողովի նախագահը, համատեղ դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտումը», ասվում է «Մեծ ությակի» հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները դադարեցվում են:

Ավելի վաղ Գերմանիան հայտարարել է, որ այնուամենայնիվ՝ նպատակահարմար չի համարում Ռուսաստանի վտարումը «Մեծ ությակից»: Իսկ Ռուսաստանի նախագահ Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո համաձայնել էր Ղրիմի իրավիճակի առնչությամբ ԵԱՀԿ հովանու ներքո ստեղծել հանձնաժողով, թեպետ նաև նշել էր, թե Ռուսաստանի կողմից ձեռք առնվող միջոցառումները «միանգամայն համահունչ են ստեղծված արտակարգ իրավիճակին», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Պուտինն ընդունել է Ուկրաինայի վերաբերյալ Մերկելի առաջարկությունը’
Հաջորդ հոդվածը‘Գառնիի տաճարի տարածքի շինարարական աղբը բերվել է Մշակույթի նախարարություն (Ֆոտոշարք)’