‘Պուտինն ու Սարգսյանը Սոչիում չեն հանդիպել. Մամուլ’

1199

Հայաստանն իր արտաքին քաղաքական ուղղությունը փոխել է և սրընթաց գնում է դեպի ՌԴ՝ Մաքսային միություն, այնուամենայնիվ, Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների մեջ գոնե հրապարակավ ջերմություն չի նկատվում. Մոսկվայում կայացած հայկական եկեղեցու բացման արարողության ժամանակ այդպես էլ Պուտինն ու Սարգսյանը չհանդիպեցին։ Պուտինը չայցելեց։

Պարզվում է՝նրանց հանդիպումը չի ստացվել նաև Սոչիում՝ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին։ Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Վլ. Պուտինն առանձնազրույցներ է ունեցել Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Սակայն Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույց այդպես էլ չի կայացել։

Նախորդ հոդվածը’10 ամենատարածված առասպելները մարդու մարմնի մասին’
Հաջորդ հոդվածը‘Մերկելի հետ նկարվեցին եկան. Մամուլ’