Պուտին․ «Բոլորի ատամները կջարդենք, եթե նրանք փորձեն մեզնից ինչ-որ բան պոկել»

2002

Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ բախվում է իրենից ինչ-որ բան «կծել-պոկելու» փորձերի, բայց նա բոլորի ատամները կջարդի, ովքեր մտադիր են դա անել։

Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Պոբեդա» կազմկոմիտեի նիստում։

Նրա խոսքով՝ ոմանք հրապարակավ համարձակվում են խոսել այն մասին, թե Սիբիրի հարստություններն անիրավացիորեն են պատկանում միայն մի երկրի։

«Տարօրինակ է նման բաներ լսելը, մանավանդ՝ հրապարակավ, բայց դրանք երբեմն հնչում են։ Բոլորն ուզում են մեզնից ինչ-որ տեղ  ինչ-որ բան կծել-պոկել։ Բայց նրանք պիտի իմանան, որ մենք բոլորի ատամները կջարդենք, այնպես, որ նրանք չկարողանան կծել։ Դա ակնհայտ է։ Եվ դրա գրավականը մեր զինված ուժերի զարգացումն է»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը հրաշալի պոտենցիալ ունի։ Երկրի տարածքը ամենամեծն է աշխարհում, հիշեցրել է նա և հավելել, որ բոլոր ժամանակներում նույն բանն է կատարվում․ հենց որ մի երկիր ուժեղանում է, իսկույն առիթներ են փնտրում նրա զարգացումը կասեցնելու համար։ Նախագահը հիշեցրել է կայսր Ալլեքսանդր III-ի խոսքը Ռուսաստանի մասին․ «Մեր հսկայական լինելուց են վախենում»։ Ընդ որում, արտասահմանում ոմանք Ռուսաստանը չափազանց մեծ են համարում նույնիսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Այնինչ՝ Խորհրդային Միությունը «ոչ այլ ինչ էր, քան պատմական Ռուսաստանը, միայն թե այլ կերպ էր անվանվում, իհարկե՝ պետության գաղափարական բովանդակությունն էլ էր այլ, բայց աշխարհաքաղաքական տեսակետից՝ դա պատմական Ռուսաստանն էր»։

Պուտինը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանին կշարունակեն զսպել, որովհետև  շատ ընդդիմախոսների այդպիսի երկիր ուղղակի պետք չէ։ «Սակայան այն մե՛զ է պետք, մեր քաղաքացիների՛ն է պետք, մեր մարդկա՛նց։ Եվ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ոչ միայն պահպանենք այն, այլև ավելի ամրացնենք և ուժեղացնենք»,- հավելել է Պուտինը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԻԵԴ-ը Ադրբեջանին մեղավոր է ճանաչել բլոգեր Լապշինի սպանության փորձի համար
Հաջորդ հոդվածըԻսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել