Պուտին․ ՌԴ-ն չի ապրի սպառնալիքի տակ և համարժեք պատասխան կտա ՆԱՏՕ-ին

297

Ուկրաինան պլացդարմ են դարձրել՝ Ռուսաստանը ցնցելու համար։ Եվ Կիևին ուղղված կոչերը՝ շարունակելու ռազմական գործողությունները, հաստատում են, որ Ուկրաինան ընդամենը միջոց է Արևմուտքի համար։ Ուստի Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության նպատակներն անփոփոխ են, այն ընթանում է ըստ պլանի։

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աշգաբադում, Կասպիական գագաթնաժողովին մասնակցելուց հետո լրագրողների հետ հանդիպմանը։

Ռուսաստանի համար զարմանալի չէ, որ ՆԱՏՕ-ն դիմակայությանը պատրաստվել է 2014 թվականից։ Սակայն Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին համեմատել Ուկրաինայի անդամակցության հետ չարժե, և եթե այնտեղ ՆԱՏՕ-ն ենթակառույցներ տեղադրի, ապա ՌԴ-ն հայելային պատասխան կտա, ասել է Պուտինը։

Մոսկվան մշտապես կապրի սպառնալիքի տակ, եթե նրա սահմանների մոտ՝ Ուկրաինայում, ստեղծվի հակառուսաստանյան ռազմահարթակ։ «Ի՞նչ է, մենք չե՞նք հասկանում։ Մենք մշտապես պիտի ապրենք այդ դամոկլյան սրի տակ։ Ուկրաինայից սարքել են հակա-Ռուսաստան, պլացդարմ, որպեսզի փորձեն որևէ կերպ ցնցել հենց Ռուսաստանը, սկսել են պայքարել ռուսական մշակույթի, ռուսաց լեզվի դեմ, սկսել են հետապնդել այն մարդկանց, ովքեր իրենց զգում են ռուսական աշխարհի մի մասը»,-նշել է ՌԴ նախագահը։

Փոխանցում է tass.ru-։

Նախորդ հոդվածը«Ռոմայի» նախկին մարզիչը գլխավորեց «Լիլը»
Հաջորդ հոդվածըԶելենսկին խոստացել է խզել կապերը Սիրիայի հետ