‘Պուտին. Ուժի ցանկացած կիրառում, որը կշրջանցի ՄԱԿ-ի ԱԽ-ն, ագրեսիա է’

824

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբունքորեն չի բացառել միջազգային ուժային միջամտությունը սիրիական հակամարտությանը, բայց միայն այն դեպքում, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, քիմիական զենքի կիրառման վերաբերյալ անվիճելի ապացույցներ ձեռք բերելուց հետո, դրա թույլտվությունը տա: Այդ մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է «Առաջին ալիքին» և Associated Press-ին տված հարցազրույցում: «Ես դա (ռազմական գործողությունը) չեմ բացառում: Բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել չափազանց սկզբունքային մի հանգամանքի վրա: Գործող միջազգային իրավունքի համաձայն՝ ինքնիշխան պետության նկատմամբ  զենք կիրառելու թույլվություն կարող է տալ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Ցանկացած այլ առիթ, միջոց, որը կարդարացնի ուժի կիրառումը անկախ և ինքնիշխան պետության նկատմամբ՝ անթույլատրելի է, և դա այլ կերպ չի կարելի որակել, քան ագրեսիա»: Վլադիմիր Պուտինը նաև չի բացառել, որ սիրիական հակամարտության՝ Վաշինգտոնի սցենարով զարգանալու դեքպում Մոսկվան կարող է վերանայել սպառազինության մատակարարման իր քաղաքականությունը: Արևմուտքին անհանգստացնող C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումն առայժմ դադարեցվել է, բայց, միևնույն ժամանակ՝ Ռուսաստանը շարունակում է կատարել  արդեն մատակարարված տեխնիկայի սպասարկման պայմանագրերը, հաղորդում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Վատիկանը դեմ է Սիրիային հարված հասցնելուն’
Հաջորդ հոդվածը‘ՄԽ ամերիկացի համանախագահը շուտով կայցելի տարածաշրջան’