ՊՍԺ-ն 4 տարվա պայմանագիր կկնքի Պոգբայի հետ

339

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ընդունել է ֆրանսիական ՊՍԺ-ի առաջարկը։ 29-ամյա ֆուտբոլիստն ամռանն անվճար կմիանա փարիզյան ակումբին՝ կնքելով 4 տարվա պայմանագիր, հաղորդում է Todofichajes-ը։

Մանչեսթերյան ակումբի հետ Պոգբայի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմի հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը«Ինտերը» հաղթեց «Միլանին» եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Ռոման» բանակցում է Նեմանյա Մատիչի հետ