ՊՍԺ-ն 40 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել Վինիսիուսին

276

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն փորձել է ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «ՌԵալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուսին։ 2021թ․ նոյեմբերից մինչեւ 2022թ․ մարտ փարիզյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է գրավիչ պայմանագիր տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձով, 10 միլիոն բոնուսով, Քաթարում կոմերցիոն նախագծերի մասնակցության դիմաց եւս մի քանի տասնյակ միլիոն եվրո, հաղորդում է իսպանական Marca-ն։

Վինիսիուսը չի ընդունել ՊՍԺ-ի առաջարկները եւ շուտով կերկարաձգի պայմանագիրն Արքայական ակումբի հետ մինչեւ 2026 թվական։ «Ռեալը» նրա հրաժարագինը կսահմանի 1 միլիարդ եվրո։

Transfermarkt-ը Վինիսիուսի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՈւկրաինան կարող է ստանալ ԵՄ թեկնածուի կարգավիճակ
Հաջորդ հոդվածըԶիդան․ Ցանկանում եմ շարունակել մարզչական գործունեությունս