‘Պրանդելի. «Հիանալի հասկանում եմ Սպալետիին» ‘

1048

Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտարարել է, որ հասկանում է «Ռոմայի» մարզիչ Լուչանո Սպալետիին, ով խաղաժամանակ չի հատկացնում Ֆրանչեսկո Տոտտիին:

-Ես չեմ կարողանում հասկանալ Տոտտիի դիրքորոշումը, իսկ ահա Սպալետիին հիանալի հասկանում եմ: Դուք կարող եք լինել ավագ և ամենահարգված ֆուտբոլիստը, բայց որոշ բաներ ոչ ոք չպետք է անի: Նման դեպքերում շաը կարևոր է ակումբի ղեկավարության դիրքորոշումը: «Ռոման» այս հարցում անգործություն է թույլ տալիս: Որոշ թեմաներ հրատապ արձագանք են պահանջում, պետք է դրանք հստակ բացատրել,-Պրանդելիի խոսքը մեջբերված է «Calciomercato»-ից:

Հիշեցնենք, որ 39-ամյա Ֆրանչեսկո Տոտտին հայտարարել էր՝ գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին չի հարգում իրեն, իսկ ինքն արժանի է խաղաժամանակ ստանալ: Տոտտիի հայտարարությունից հետո Սպալետին նրան դուրս էր թողել «Պալերմոյի» հետ խաղի հայտացուցակից: Իտալական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այսօր Ֆրանչեսկո Տոտտին մարզվել է ընդհանուր խմբում, սակայն Սպալետիի հետ չի շփվել:

Նախորդ հոդվածը‘Էնրիկե. «Մեսսիին, Սուարեսին, Նեյմարին ասում եմ՝ աբրակադաբրա, և հրաշքը սկսվում է»’
Հաջորդ հոդվածը‘Կարլոս Տևեսը կոտրել է մրցակցի ծնոտը (տեսանյութ)’