‘Պրեմիերա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’

970

Իսպանական Լա լիգայի 25-րդ մրցափուլի հանդիպումներից  ներկայացնում ենք ամենադիտարժաններն ու հետաքրքականները:Եվ այսպես առանձնացրել ենք «Գրանադա»-«Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ»-«Վիլյառեալ»  և «Սևիլյա»-«Ատլետիկո»  դիմակայությունները:

«Գրանադա»-«Բարսելոնա»

Փետրվարի 28, ժամը՝19:00, Գրանադա, «Լՙոս Կարմենես»

Մրցավար՝ Խայմե Լատրե

Գուցե հնարավոր է, որ «Գրանադան» կարողանար սենսացիա անել և հաղթել այս հաշվետու խաղում,սակայն կադրային խնդիրները,որոնք ծագել են անցած հանդիպման ժամանակ ունեցած կարգապահական խնդիրներից, Աբել Ռեսինոյի սաներին հազիվ, թե թույլ տա պայքարել կատալոնացիների հետ  միավորներ ձեռք բերելու համար:

Այս շաբաթվա ընթացքում «Բարսելոնան» բավական վստահ հանդիպում անցկացրեց «Մանչեսթր Սիթիի» հետ:Լուիս Էնրիկեի սաները խելամիտ արդյունք գրանցեցին՝հաղթելով անգլիական թիմին 2:1 հաշվով: Եվ հիմա «Կամպ Նոու»-ում «քաղաքարցիների» հաղթանակին դժվար է հավատալ: Հետևաբար, կատալոնացիները իրենց էներգիան պետք է կենտրոնացնեն առաջնության հանդիպումների վրա, որտեղ Մադրիդի «Ռեալից»հետ են մնում 4 միավորով: Հիմա արդեն ուղղակի աններելի է միավորներ կորցնելը:Կարծում ենք, Գրանադայում նման բան տեղի չի ունենա:

Բացի դրանից, մյուս շաբաթվա ընթացքում տեղի կունենան Արքայական գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը «Վիլյառեալի» հետ: Առաջին հանդիպման արդյունքից ելնելով, կարելի է ասել,որ պատասխան խաղում կատալոնացիների համար շատ հեշտ կլինի պահպանել առավելությունը:Այդ իսկ պատճառով թիմը կկենտրոնանա «Գրանադայի» հետ հանդիպման վրա:

«Սևիլյա»-«Ատլետիկո»

Մարտի 1, կիրակի, ժամը՝ 22:00, Սևիլիա,  «Ռամոն Սանչես  Պիսխուան»

Մրցավար՝ Կառլոս Գոմես 

Այս մրցափուլի ամենահետաքրքրական ու լարված մենամարտը կլինի «Ռամոն Սանչես  Պիսխուանում» տեղի ունենալիք հանդիպումը: «Սևիլիային» հյուր կգա Պրեմիերայի չեմպիոնի հավակնորդներից մեկը՝Մադրիդի «Ատլետիկոն»:

Թեև հակառակորդների ունեցած բոլոր հաջողությունների,այնուհանդերձ,սխալ կլինի հյուրերին աներկաբայորեն այս հաշվետու հանդիպման ֆավորիտը համարել: «Ատլետիկոյի» անցկացրած վերջին հանդիպումները վկայում են այն մասին, որ «ներքնակավորների»մոտ այսоր ամեն ինչ չէ,որ լավ  է: «Սելտայից» և «Բայերից» կրած պարտությունները հանգեցնում են մեկ տրամաբանական եզրակացության և հիշեցնում մեկ տարի առաջվա փետրվարյան ժամանակաշրջանը;Այդ ժամանակ նույնպես «Ատլետիկոյի» գործերը լավ  չէին դասավորվում և թիմն անգամ պարտություններ էր կրել մրցաշարային աղյուսակի միջնամասում գտնվող թիմերից:

Այդ իսկ պատճառով «Կոլչոներոս»երկրպագուները  Սևիլիա այցելությանը պետք է փոքր-ինչ վերապահումով մոտենան: Ի դեպ, Դիեգո Սեմեոնեն արդեն մի քանի անգամ հայտարարել է,որ իր թիմը այս տարի չի կարող չեմպիոնության համար պայքարել,և այդ իսկ պատճառով պետք է կենտրոնանա Չեմպիոնների լիգայի խաղերի վրա: Իսկ հենց այդ նույն Չեմպիոնների Լիգայում «Ատլետիկոն» ցավալի պարտություն կրեց «Բայերից» և հիմա շատ անհարմար վիճակում է: Թիմը պետք է կարողանա հաղթել  հարազատ «Վինսենտե Կալդերոնում»,այն էլ առանց Տյագու Մենդեշի, ով որակազրկվել է:

Այս ամենի համատեքստում «Ռամոն Սանչես Պիսխուան»-ում տեղի ունենալիք հանդիպումը ինչ-որ երկրորդական և ոչ այնքան կարևոր է թվում: Մի խոսքով, ամեն ինչ ասում է այն մասին, որ Սևիլիայում շատ լարված ու հետաքրքիր պայքար է սպասվում,որի ֆավորիտին գործնականում անհնար է որոշել: 

«Ռեալ Մադրիդ»-«Վիլյառեալ»

Մարտի 1, կիրակի, ժամը՝   23:55, Մադրիդ, «Սանտյագո Բերնաբեո»

Մրցավար՝Գոնսալես Գոնսալես

Այս երկու թիմերի միջև հանդիպումը նույնպես կարող է շատ դիտարժան և հետաքրքիր լինել:Սակայն,այնպիսի զգացում կա,որ «Սերուցքայինները» այս հավակնոտ թիմի  հետ պայքարում իրենց թույլ չեն տա նահանջել, այն էլ՝ հարազատ մարզադաշտում: Այդ միայն «Էլչեի» և նմանատիպ այլ կոլեյտիվների հետ հանդիպումներում է, որ «սերուցքայինները» իրենց կարող են թույլ տալ փոքր-ինչ թուլանալ: Իսկ այն իրադրությունում,երբ «Սանտյագո Բերնաբեո» կժամանի այնպիսի մի թիմ, որ հայտնի է իր լավ խաղով, Անչելոտիի սաները կխաղան մեծ նվիրումով:

Բացի դրանից «Վիլյառեալը» այս շաբաթ Եվրոպայի լիգայում բավական բարդ հանդիպում է անցկացրել  «Զալցբուրգի» հետ: Մարզիչը՝Մարսելինոն, հստակ հասկացրել է, որ իր համար առաջնային են Եվրոպայի լիգայի հանդիպումները: Եվ նույնիսկ մադրիդցիների հետ հանդիպումը հազիվ թե փոխի մարզչի այս կարծիքը:

«Բորուսիա»-«Շալկե 04». Խաղից առաջ

Կյանք կամ մահ: Հաղթանակ կամ պարտություն;Ռուրյան դերբին խոստանում է դառնալ Բունդեսլիգայի 23-րդ մրցափուլի իսկական զարդը: Թեև այն հանգամանքի, որ մինչև վերջերս «Շալկեի»բոլոր մտքերը կապված էին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու  հետ, իսկ «Բորուսիան» ջանում էր դուրս գալ մրցաշարային անդունդից,այս մենամարտը խոստանում է լինել անչափ գրավիչ և լարված:Այս խաղում ոչ ոք կանգ չի առնի և կգնա մինչև վերջ:

Սեփական դաշտում հանդես գալու և երկրպագուների բազմահազար բանակ ունենալու պատճառով շատերը այս հանդիպման ֆավորիտ են համարում դորտմունդցիներին: Բայց այստեղ պետք է հիշեցնել,որ «Սիգնալ-Իդունա պարկում» տեղի ունեցած վերջին 7 հանդիպումներում «Շալկեն» ընդամենը մեկ անգամ է պարտվել ( 2011թ. նոյեմբերին): Անկասկած, առաջին  շրջափուլի պարտությունից հետո Յուրգեն Կլոպի սաները կփորձեն ռևանշի հասնել, մանավանդ, որ թիմը կարծես թե հիշել է՝ ինչպես պետք է ֆուտբոլ խաղալ:

Դորտմունդցիների համար դժվար է այն, որ թիմը այս շաբաթվա ընթացքում բավական բարդ հանդիպում է անցկացրել Թուրինում և դա չի կարող չանդարդառնալ թիմի առաջատար խաղացողների ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական վիճակի վրա:

Այս պայքարում առանցքային կարող է դառնալ «Բորուսիայի» հարձակողական ուժի հզորությունը,որը կրկին սկսել է գործել: Իսկ Ռոբերտո դի Մաթեոյի գլխավոր ձեռքբերումն է դարձել իրենց  դարպասի պաշտպանության գործում թիմի ճիշտ գործողությունները:

Այլ հարց է, որ դի Մաթեոն չի կարող իր հույսը դնել Մատիպի, Ուտուդի և Կիրխոֆֆի վրա: Այս ֆուտբոլիստները մշտապես խաղադաշտում են եղել և նրանց բացակայությունը զգալի կլինի: Սակայն, թիմն ունի նաև դրական նորություն. վերջապես խաղադաշտ դուրս կգա որակազրկված Կլաս Յան Հունտելարը:

Կադրային խնդիրներ ունի նաև Դորտմունդը. Վեց շաբաթով դուրս է մնացել Լուկաս Պիշչեկը,նախկինի պես պատրաստ չէ Կևին Գոսկրոյցը, որը կարող էր փոխարինել լեհին պաշտպանության աջ եզրում:

«Վերջին ժամանակներում «Շալկեն» բավական լավ է խաղում, -հարցազրույցներից մեկում ասել է Մարկո Ռոյսը:- Նրանք շատ լավ են պաշտպանում իրենց դարպասը: Մենք պետք է լավ պատրաստվենք և կարողնանք հաղթել: Թեև հաղթելու հավանականություն մենք ունենք,այնուհանդերձ մեր հնարավորությունները հիսունը հիսունի է»:

Նախորդ հոդվածը‘Մարտինո. «Հաճելի է տեսնել, որ Մեսսին աջ եզրին մոտ է խաղում»’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Մարտի 1-ը շարունակվում է’