Արսեն Զախարյանի ծառայություններով հետաքրքված է «Բարսելոնան»

385

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։ Այդ մասին «Матч ТВ»-ի եթերում հայտնել է ռուսաստանցի ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Մանյակովը։

«Դեռ առաջարկ չի եղել, բայց «Դինամոյում» ինձ հետ զրույցում հաստատեցին խոսակցությունները, որ «Բարսելոնայի» կողմից կա հստակ հետաքրքրություն Արսեն Զախարյանի նկատմամբ»,- ասել է Մանյակովը։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արսեն Զախարյանը մասնակցել է 13 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՋերարդ․ Երջանիկ կլինեի, եթե Կլոպը ցմահ պայմանագիր կնքեր «Լիվերպուլի» հետ
Հաջորդ հոդվածըԵրկրորդ ֆուտբոլիստը հրաժարվեց Մինո Ռայոլայի ծառայություններից