‘Ջիվան Գասպարյանը սաունդթրեք կձայնագրի հոլիվուդյան «Աշխարհի վերջը» ֆիլմի համար’

1168

Դուդուկի համաշխարհային վարպետ Ջիվան Գասպարյանը  սաունդթրեք կձայնագրի հոլիվուդյան նոր «Աշխարհի վերջը» ֆիլմի համար: «Եկող տարի գնում եմ ԱՄՆ, որպեսզի  ձայնագրվեմ «Գլադիատորի» հեղինակների նոր ֆիլմի սաունդթրեքում»,- հայտնել է Գասպարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը: Նա նաև տեղեկացրել է, որ ֆիլմի մտահղացումը վաղուց է եղել, այն արդեն երեք տարի է՝ նկարահանվում է և կինոէկրան կբարձրանա գալիք տարի: Դուդուկի արքան ասել է, որ աշխարհի տարբեր երկրներում իր հյուրախաղերը կշարունակվեն նաև 2013 թ.:

Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանն աշխարհի ամենահայտնի երաժիշտներից է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի չորս ոսկե մեդալակիր: Նրա սկավառակները ամբողջ աշխարհում վաճառվում են միլիոնավոր տպաքանակներով: Հոլիվուդի առաջատար ռեժիսորները պարբերաբար հրավիրում են մաեստրոյին՝ «պատրանքների ֆաբրիկայի» լավագույն ֆիլմերի համար երաժշտություն ձայնագրելու համար: Արևմտյան լսարանին Գասպարյանը հայտնի դարձավ «Գլադիատոր» կինոնկարի սաունդթրեքից հետո, որում դուդուկը ներդաշնակորեն միահյուսվում է դասական սիմֆոնիկ նվագախմբին: Դուդուկի արքան, ինչպես նրան անվանում են փորձագետները, ավելի քան 40 ֆիլմերի երաժշտություն է ձայնագրել, այդ թվում՝ այնպիսի կինոժապավենների, ինչպես՝ «Եվգենի Օնեգին», «Դոկտոր Ժիվագո», «Ռուսական տուն»: 

Նախորդ հոդվածը‘Վաչե Գաբրիելյան. Էական փոփոխություն՝ աղքատության առումով, չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Արոնյանը Ֆիլիպիններում` հանգստի ժամանակ. Ֆոտոշարք’