Ուիմբլդոն. Աշխարհի երկրորդ ռակետի սենսացիոն պարտությունը

605

Աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը չկարողացավ դուրս գալ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ՝ սենսացիոն պարտություն կրելով 18–րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչին։ 3 ժամ 7 րոպե տեւած պայքարում ռուսաստանցի թենիսիստը պարտվեց 6:2, 6:7 (2:6), 6:3, 3:6, 3:6 հաշվով։

Հանդիպումը մեկնարկել էր հուլիսի 5–ին, սակայն անձրեւի պատճառով ընդհատվել էր չորրորդ սեթում եւ շարունակվել հուլիսի 6–ին։

Քառորդ եզրափակիչում Հուրկաչի մրցակիցը կլինի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը։

Մեդվեդեւը Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ հասնելու դեպքում կարող էր դառնալ աշխարհի առաջին ռակետ, եթե սերբ Նովակ Ջոկովիչը չհասներ եզրափակիչ կամ եզրափակիչում պարտվեր ռուսաստանցուն։

Նախորդ հոդվածըՋոկովիչն առաջինը թենիսիստներից վաստակեց մրցանակային 150 միլիոն դոլար
Հաջորդ հոդվածըԱյսօր ծնվել է Սեւակ Արամազդը