‘Ջոն Հեֆերն. ԱՄՆ-ը կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների հաշտեցմանն աջակցելու համար ‘

1256

ԱՄՆ-ը ցանկանում է հնարավորինս շարունակել խթանել հայ և թուրք ժողովուրդների հաշտեցումը, այս մասին հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

«Այդ հարցի առնչությամբ իմ ամենամեծ հիասթափությունն այս տարիներին հայ-թուրքական արձանագրություններն էին: Երբ նոր էի Հայաստան եկել, նախորդ դեսպան Մարի Յովանովիչը շատ ոգևորված էր արձանագրությունների ստորագրմամբ: ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ևս ներգրավված էր գործընթացում և մեծ ուշադրություն էր հատկացնում այդ հարցին: Եվ մենք ակնկալում էինք, որ դա, վերջիվերջո, թույլ կտա բացել սահմանները և դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Սակայն, այդ ճահճացումը և առաջընթացի բացակայությունը հուսախաբ արեցին»,-նշել է դիվանագետը:

Միաժամանակ Հեֆֆերնը նշել է, որ թե’ Պետդեպարտամենտը, թե’ Հայաստանում ու Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունները կշարունակեն ջանքեր գործադրել Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների հաշտեցմանը աջակցելու համար: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Ջոն Հեֆերն. «Որոտան»-ի համաձայնագիրը շուտով կստորագրվի ‘
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Հովիկ Աբրահամյանի «ուժեղ բռունցքը» ոչ ուժեղ է, ոչ էլ՝ բռունցք ‘