‘Ջոն Մակքեյն. Ռուսներն ավելի լավ ղեկավարի են արժանի’

1132

Վլադիմիր Պուտինի՝ New York Times-ին տված հարցազրույցին, որում վերջինս հայտարարել էր առանց ՄԱԿ-ի ԱԽ թույլտվության՝ ԱՄՆ-ի կողմից Սիրիային ռազմական հարված հասցնելու անթույլատրելիության մասին և քննադատել էր Բարաք Օբամային՝ իր ուղերձում ամերիկացիներին «բացառիկ» կոչելու համար, ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից սենատոր Ջոն Մակքեյնը պատասխանել է «Պրավդա» թերթում մի սյունակով: Հոդվածում սենատորը Ռուսաստանի նախագահին անվանել է բռնապետ և հայտարարել, որ «ռուսներն ավելի լավ ղեկավարի են արժանի», փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը: Մակքեյնը Պուտինին մեղադրել է կոռուպցիայի, հալածանքների և երկիրն անձնական շահերի նպատակներին ծառայեցնելու համար: «Նա աշխարհում Ռուսաստանի համար դրական հեղինակություն չի ստեղծում, այլ ոչնչացնում է այն: Նա Ռուսաստանին դարձրել է բռնակալների բարեկամ, ճնշվածների թշնամի և այն երկրների անհուսալի դաշնակիցը, ովքեր ձգտում են ստեղծել ավելի անվտանգ և բարգավաճ երկիր: Ես ավելի ռուսաստանամետ եմ, քան այն ռեժիմը, որն այժմ ղեկավարում է ձեզ», -գրել է ամերիկացի սենատորը:

Մակքեյնի հրապարակման առնչությամբ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է. «Հազիվ թե նախագահ Պուտինը բանավեճի մեջ մտնի: Դա ընդամենը օվկիանոսից այն կողմ ապրող մարդու կարծիք է»: Մեկնաբանելով հոդվածը՝ Պեսկովը նաև ամերիկացիներին խնդրել է խորհուրդներ չտալ ամերիկացիներին, թե ում ընտրեն նախագահ, փոխանցում է vesti ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վարդան Սեդրակյանն իրեն մեղավոր չի ճանաչում, դատարանը խորհրդակցական սենյակում է ‘
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարին’