‘Վարդան Սեդրակյանն իրեն մեղավոր չի ճանաչում, դատարանը խորհրդակցական սենյակում է ‘

900

Aravot.am-ը մանրամասներ է ներկայացնում այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող՝ Պարույր Հայրիկյանի դեմ կազմակերպված «մահափորձի» դատավարությունից:

Կայքը նշում է, որ դատավոր Գագիկ Պողոսյանը մտավ խորհրդակցական սենյակ: Դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 23-ին: Երկու ամբաստանյալները՝ Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանն իրենց վերջին խոսքում մեղավոր ճանաչեցին, որ վախեցնելու նպատակով կրակել են Հայրիկյանի վրա, իսկ Վարդան Սեդրակյանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: «Չգիտեմ ինչու հավատացած եմ, որ դատարանը արդար վճիռ կկայացնի»,-ասաց նա:

Դատարանում վերջին խոսքերի, պաշտպանական ճառերի ունկնդրմանը ներկա չէր տուժողը՝ Պարույր Հայրիկյանը, չնայած նրա ներկայացուցիչը՝ հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը ներկա էր նիստին: 

Նախորդ հոդվածը‘«Անկախության երթի» կազմակերպիչները ստեղծված վիճակի համար մեղադրում են Սերժ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Ջոն Մակքեյն. Ռուսներն ավելի լավ ղեկավարի են արժանի’