‘Ջորջ Բուշ-ավագն իր 90-ամյակը նշել է պարաշյուտով թռչելով (տեսանյութ)’

865

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագն իր 90-ամյակը նշել է  հրահանգիչի հետ միասին թռչելով պարաշյուտով: Թռիչքը, որը դիտելու էր եկել ամբողջ ընտանիքը, կատարվել է Մեն նահանգի Քեննեբանկպորտ ավանում: «Այսօր հրաշալի եղանակ է՝ շատ հարմար է պարաշյուտով թռչելու համար»,- Twitter-ում իր ծննդյան օրը՝ հունիսի 12-ին, գրառել է Բուշը:

Վայրէջքի ժամանակ Բուշի և հրահանգիչի ոտքերը  մի պահ խճճվել են, ու Բուշն ընկել է, բայց  ամեն ինչ բարեհաջող է անցել: «Նրա դեմքին ժպիտ էր փայլում, նա այնքան երջանիկ էր»,- ասել է ընտանիքի բարեկամներից մեկը: Վայրէջքից հետո Բուշի որդին պինդ գրկել է հորը, իսկ կինը՝ 89-ամյա Բրաբարա Բուշը, համբուրել է նրան: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Շումախերին տեղափոխել են վերականգնողական բաժանմունք’
Հաջորդ հոդվածը‘ Մեքսիկան –Կամերուն. Խաղն ավարտվեց Մեքսիկացիների հաղթանակով (տեսանյութ)’