‘Ռազմական ինստիտուտի սպանության գործով՝ ևս մեկ ձերբակալված’

1525

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանի դաժան սպանության գործով ձերբակալվել է սպա: Այս մասին գրում է «Փաստինֆոն»: Աղբյուրի տեղեկություններով` անգործության համար փետրվարի 13-ին ձերբակալվել է ինստիտուտի կապիտան Արտյոմ Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր  նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

 Դեպքի վայրի զննության արդյունքներով ՀՀ քննչական կոմիտեն հերքեց ինքնասպանության վարկածը եւ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ հարուցվեց կուրսանտ Բարսեղյանի սպանության համար`  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։ Ավելի ուշ հայտարարվեց 4 զինծառայողի կալանավորման մասին, որոնց մեղադրանք է առաջադրվել   խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար: 

Քիչ առաջ ձերբակալության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել քննչական կոմիտեն.

 

Նախորդ հոդվածը‘Մաքսատունը գործում է Լֆիկ Սամոյի տարածքում. Պետբյուջեից հսկայական գումարներ են ծախսվում. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը կպարզի՝ «սոված է, թե՞ քունն է տանում». «ՉԻ»’