‘Գալուստ Սահակյանը կպարզի՝ «սոված է, թե՞ քունն է տանում». «ՉԻ»’

8787

Ի կատարումն Սերժ Սարգսյանի հրահանգի՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հանձնարարել է ուսումնասիրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բացակայությունները և դրանց հիմքերը:

«Չորրորդ իշխանություն»-ը այս կապակցությամբ գրում է. Խոսքը, հիշեցնենք, այն բացակայությունների մասին է, որոնք նույն Գալուստ Սահակյանն ավելի վաղ համարել է հարգելի: Այսինքն՝ հիմա Գալուստ Սահակյանը հանձնարարում է պարզել, թե ինչի՝ հիման վրա է ինքն այդ բացակայությունները հարգելի համարել։ Մի խոսքով, «մի հատ պարզեք՝ սոված եմ, թե՞ քունս ա տանում»։ Ընդ որում՝ չի բացառվում, որ ի կատարումն Սերժ Սարգսյանի հանձնարարության պրն Սահակյանր պարզի, որ ինքը սխալվել է, գլուխը պատովն է տվել և այլն, ապա ինքն իրեն խիստ նկատողություն հայտարարի, զրկի պարգևատրումից և դատապարտի 15-օրյա հանրային աշխատանքների։

Մնում է հուսալ, որ Սերժ Սարգսյանը չի հետևի Գալուստ Սահակյանի օրինակին և չի հանձնարարի պարգել, թե ով էր Գագիկ Ծառուկյանին նշանակել Անվտանգության խորհրդի անդամ, և ի՞նչ հիմքով։

Նախորդ հոդվածը‘Ռազմական ինստիտուտի սպանության գործով՝ ևս մեկ ձերբակալված’
Հաջորդ հոդվածը‘Ուեյն Ռունին հետևելու է Արթուր Աբրահամ-Փոլ Սմիթ մենամարտին’