‘Ռայոլան Դե Լիգտի տրանսֆերից կստանա 11 միլիոն եվրո’

1045

Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Մատեյս Դե Լիգտի տրանսֆերից «Յուվենտուս» 19-ամյա ֆուտբոլիստի իտալացի գործակալ Մինո Ռայոլան կստանա 11 միլիոն եվրո։ Թուրինյան ակումբը կվճարի 80 միլիոն եվրո, հաղորդում է Calciomercato-ն։ Դե Լիգտի տարեկան աշխատավարձը կկազմի 12 միլիոն եվրո։

Մինչեւ Դե Լիգտի տրանսֆերը «Յուվենտուսը» կփորձի վաճառել Ժոաու Կանսելուին, Գոնսալո Իգուաինին եւ Մարիո Մանջուկիչին։ Գրավիչ առաջարկների դեպքում, Իտալիայի չեմպիոնը կվաճառի նաեւ Սամի Խեդիրային եւ Բլեզ Մատյուիդիին։

Անցած մրցաշրջանում Դե Լիգտը «Այաքսի» հետ մասնակցել է 55 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ Ռայոլան ներկայացնում է նաեւ Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շահերը։

Նախորդ հոդվածը‘«Ատլետիկոն» մերժել է «Բարսելոնային», իսկ Գրիզմանից պահանջել է ներկայանալ ակումբային մարզաբազա’
Հաջորդ հոդվածը‘ «Արսենալը» ուզում է ձեռք բերել «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանին’