‘Ռայոլա. «Իբրան բոլոր մայրցամաքներից առաջարկներ ունի»’

1023

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան պատմել է, որ շվեդ ֆուտբոլիստը կարիերայի շարունակության համար բազմաթիվ տարբերակներ ունի:

-«Պարի Սեն Ժերմենն» ամեն ինչ անում է Իբրահիմովիչի հետ պայմանագիրը երկարաձգելու համար: Այդ տարբերակը դեռ հնարավոր է: Պրեմիեր լիգայի բոլոր առաջատար ակումբները դիմել են մեզ, բացի «Մանչեսթեր Սիթիից», որը հաջորդ մրցաշրջանում գլխավորելու է Խոսեպ Գվարդիոլան:

Իտալական ակումբները ևս հնարավորություններ ունեն: Մեզ դիմել է անգամ «Նապոլին», բայց նրանք միայն կարողանում են առաջարկություն անել: Դիմել է «Ինտերը», սակայն մեզ համար հասկանալի չէ, թե ինչ է ցանկանում ակումբի սեփականատեր Էրիկ Թոհիրը: «Միլանն» ավելի հաջողակ է ֆուտբոլիստներ վաճառելու հարցում, իսկ եթե լուրջ, նրանք պետք է 3-4 լավ տրանսֆեր ձեռք բերեն կրկին մրցունակ լինելու համար:

Չինաստանի առաջարկների մանրամասները չեմ նշի, բայց դրանք շատ շահավետ են: Իբրան բոլոր մայրցամաքներից առաջարկներ ունի, բայց վերջնական որոշման մասին խոսելու համար դեռ շուտ է,-Ռայոլայի խոսքը մեջբերված է «La Gazzetta dello Sport»-ից:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն խորապես ներգրավված է ԼՂ խնդրի խաղաղ լուծմանը հասնելու գործընթացում. Պետքարտուղարություն’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի համար պայքարում են աշխարհի լավագույն ակումբները’