‘Ռայոլա. «Մխիթարյանն այն ֆուտբոլիստը չէ, ով երկրի կամ գումարի համար ակումբ փնտրի»’

1148

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած տպավորիչ խաղը չի վրիպել ակումբի ղեկավարության ուշադրությունից:

Վերջին շրջանում գերմանական մամուլում պարբերաբար լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն՝ դորտմունդյան ակումբում մտադիր են նոր պայմանագիր առաջարկել հայ ֆուտբոլիստին: Թեմայի վերաբերյալ խոսել է Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան:

-Մխիթարյանը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: Հաջորդ ամիս բանակցությունների սեղանի շուրջ հանդիպելու ենք «Բորուսիայի» պաշտոնական ներկայացուցիչների հետ, տեսնենք՝ ինչ դուրս կգա այս ամենից: Մխիթարյանն այն ֆուտբոլիստը չէ, ով երկրի կամ գումարի համար ակումբ փնտրի: Նա իր որոշումները կայացնում է՝ հաշվի առնելով, թե որտեղ կարող է զարգացնել տաղանդը,-ասել է Ռայոլան «Radio Sportiva»-ին տված հարցազրույցում:

Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը բոլոր մրցաշարերում 13 գոլ է խփել, 15 գոլային փոխանցում է կատարել, իսկ միայն Բունդեսլիգայում դարձել է 5 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը:

Նախորդ հոդվածը‘Չավի. «Ես նայեցի «Կլասիկոն», և այն ինձ պատմական հանդիպում թվաց»’
Հաջորդ հոդվածը‘Բլատերը մտադիր է դառնալ ՖԻՖԱ-ի պատվավոր նախագահ’