‘Ռանյերի. Հիմա թող մյուս ակումբներն ինչ-որ բաներ մտածեն’

1179

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին 31-րդ տուրում «Քրիսթալ Փելասին» հաղթելուց հետո հայտարարել է, որ իր թիմը չի պատրաստվում երջանկությունից սավառնել երկնքում:

-Մենք երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմին» գերազանցում ենք դեռևս 8 միավորով: Շնորհակալ ենք երկրպագուներին, ովքեր խաղերի ժամանակ այսքան հիանալի երգեր են երգում, բայց մենք պետք է պահպանենք հանգստությունը, քանի որ Պրեմիեր լիգայում չես իմանա, թե ինչ կլինի մեկ օր հետո: Պետք է շարունակենք առաջ շարժվել, թիմս մոտ է Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը մասնակցելուն: Հնարավոր է՝ մի քանի խաղ հետո ես այլ բաների մասին խոսեմ:

Այժմ մեզ համար ամենակարևորը զգոն մնալն է: Հիմա թող մյուս ակումբներն ինչ-որ բաներ մտածեն: Ես չեմ տարբերակում տիտղոսի համար պայքարն ու յուրաքանչյուր խաղում հաղթելը, քանի որ նման հաջողության հնարավոր է հասնել քայլ առ քայլ,-իտալացի մասնագետի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «19 տարեկանում մոտ էի «Կիևոյի» հետ պայմանագիր կնքելուն»’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» միացել է «SOS Գյումրի» նախաձեռնությանը (տեսանյութ)’